Երեւանի քաղաքապետի պաշտոնը լքելուց հետո մայրաքաղաքի նախկին ղեկավար Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ չի շփվում, սակայն NEWS.am-ին հաջողվել է մի քանի հարցի պատասխաններ ստանալ Գագիկ Բեգլարյանից, մասնավորապես նրա առաջիկա ծրագրերի եւ գործողությունների մասին։

Այսպես, նա նշեց, որ մինչեւ այս Հայաստանում չէր, եւ վերջերս է վերադարձել։ Երեւանի նախկին քաղաքապետի ներկայացմամբ` հանգստանում էր։

Օրերս մամուլում տարածված լուրերի մասին, թե սեպտեմբերին Երեւանի նախկին քաղաքապետը կհայտարարի ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին, եւ, որ Գագիկ Բեգլարյանը պարբերաբար հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ, եւ վերջին անգամ նման հանդիպում տեղի է ունեցել 15 օր առաջ, Բեգլարյանն ասաց. «Ես իմ ապագա պլանների մասին ոչ ոքի տեղյակ չեմ պահում:

Ընդհանրապես ես քաղաքապետ եղած ժամանակ էլ, երբ նախագահի հետ շփվել եմ կամ չեմ շփվել, ոչ ոքի տեղյակ չեմ պահել ու պարտադիր չէ, որ տեղյակ պահեմ»: Նա նաեւ ընդգծեց, որ չի հետաքրքրվում եւ տեղյակ չէ, թե ինչ են գրում իր մասին թերթերը:

Բեգլարյանը ՀՀԿ-ի ժողովներին մասնակցելու մասին հարցին էլ արձագանքեց. «Եթե հանգստանում եմ, ո՞նց մասնակցեմ: Գագիկ Բեգլարյանը երկրում չէր, նա վերջերս է վերադարձել»:

Եզրափակելով՝ Երեւանի նախկին քաղաքապետը խնդրեց իրեն առայժմ հանգիստ թողնել: