Մերիլենդի համալսարանում ճանապարհներին վարորդների վարքի ստուգման նոր մեթոդ են ստեղծել, ստուգումն իրականացնելու են ինքնավար տրանսպորտային միջոցները։ Հետազոտությունը հրապարակվել է IEEE Robotics and Automation Letters-ում։
Հետազոտողների ստեղծած մեթոդը հիմնված է ճանապարհային երթեւեկության մասնակիցների վարքը պարզելու վրա։ Մոդելը հեղինակներն անվանել են Cmetric, այն վերլուծում է այլ վարորդների եւ հետիոտների գործողությունների հետագիծը։ Համակարգչային ստուգման միջոցով ստացված տվյալների հիման վրա՝ ալգորիթմը կարող է կանխատեսել ճանապարհային երթեւեկության մասնակիցների հնարավոր գործողությունները։
«Cmetric-ի օգնությամբ մեր սարքը կարող է գեներացնել վիրտուալ վարորդների՝ անվարորդ մեքենաների նախնական ուսուցման նպատակով,- ասել է մոդելի հեղինակներից մեկը՝ Անգելոս Մավրոգիանիսը։- Վարորդների վարքի մոդելավորումը մեր աշխատանքի հիմնական տարրն է։ Մենք օգտագործում ենք ուսուցման մեթոդը՝ հիմնված DQN (Deep Q-Network)-ի վրա»։
Վերջին տարիներին շատ ընկերություններ են աշխատում հուսալի ինքնավար տրանսպորտային միջոցներ ստեղծելու ուղղությամբ։ Բայց այդ մեքենաների օգտագործման ժամանակ պետք է նկատի ունենալ այլ տրանսպորտային միջոցների, հետիոտների, հեծանվորդների, կենդանիների կամ այլ խոչընդոտների չբախվելու հանգամանքը։
Հետազոտողների կարծիքով՝ նոր սարքը պետք է ունենա կոնսերվատիվ եւ ագրեսիվ վարքը պարզելու հնարավորություն։ Կոնսերվատիվ վարորդները ավելի զգույշ են եւ ուշադիր, իսկ ագրեսիվները վտանգավոր մանեւրների եւ կտրուկ շարժումների սիրահար են։
Այս մոդելների վարքի ճշգրիտ հայտնաբերումը կարող է շատ օգտակար լինել ինքնավար տրանսպորտային միջոցների համար, հատկապես կրիտիկական պահերին (օրինակ, երթեւեկության գիծը փոխելիս կամ մայրուղի դուրս գալիս)։ Այլ վարորդների վարքը հասկանալը թույլ կտա արհեստական բանականությանը համապատասխան կերպով ադապտացնել իր հետագիծը, անվտանգության միջոցներ կիառել, գրել է «Հայթեք»-ը։





























