«Ժամանակ» օրաթերթին հայտնի է դարձել, որ տեւական ժամանակ է լարվել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հարաբերությունները։ «Վերջին շրջանում Նավասարդ սրբազանի գործունեության հանդեպ հանրային դժգոհությունները լրջորեն ազդել են նաեւ Վեհափառ հայրապետի եւ Նավասարդ արքեպիսկոպոսի միջեւ հարաբերությունների վրա։
Մեր աղբյուրի պնդմամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Վրաստանի պատրիարք Իլյա Բ-ի միջեւ Վրաստանում ԶԼՄ–ների համար չնախատեսված զրույցի տեսագրության արտահոսքը կազմակերպել է Նավասարդ արքեպիսկոպոսը՝ շատ լավ իմանալով դրանից հետո հանրության արձագանքը Վեհափառի անձի հանդեպ»։




























