Գարեգին Բ-ն 7 նոր եկեղեցականների, ովքեր ավարտել են իրենց 40-օրյա պահքը, ծառայության է նշանակել Հայ եկեղեցու տարբեր թեմերում եւ Մայր Աթոռի կառույցներում:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 1-ից Տ. Մերուժան քահանա Սողոյանը հոգեւոր իր ծառայությունն է իրականացնելու Գուգարաց թեմում, Տ. Կոմիտաս քահանա Տիգրանյանը` Սյունյաց թեմում, Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը` Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Տ. Զաքարիա քահանա Անանյանը եւ Տ. Սիմեոն քահանա Մովսիսյանը կսպասավորեն ՀՀ Զինված Ուժերի հոգեւոր առաջնորդությունում, իսկ Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը եւ Տ. Համբարձում աբեղա Արաբյանը կշարունակեն իրենց ծառայությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:




























