Երեւանում, մարտի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21։10-ի սահմաններում Նուբարաշենի խճուղի 9 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 38-ամյա Արտյոմ Գ․-ի վարած Hyundai մակնիշի, 24-ամյա Մհեր Տ․-ի վարած BMW մակնիշի և 34-ամյա Սարո Հ․-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Մհեր Տ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։