Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զորավարժության սցենարի համաձայն՝ գնահատվել է իրադրությունը, անձնակազմին առաջադրվել են խնդիրներ պայմանական հակառակորդի թիրախների հայտնաբերման և խոցման, ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման վերաբերյալ։

Զինծառայողները բացազատել են հակաօդային պաշտպանության միջոցներն ու հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։