ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված միջոցառումներին:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիսավոր միջոցառումների շրջանակում մարտի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարգեւատրվել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կողմից:  Պարգեւատրվել են նաեւ ԱՊՀ ՄԽՎ մասնակից պետությունների խորհրդարանների ղեկավարները:

Այցի շրջանակում ԱՊՀ ՄԽՎ մասնակից պետությունների խորհրդարանների ղեկավարներն այցելել են 28 պանֆիլովցի հերոսների հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Հայրենական մեծ պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: