«Հարկային մասի թերակատարում ունե՞նք, թե՞ ոչ»,- այս հարցը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հուլիսի 28-ի կառավարության նիստի ժամանակ ուղղեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին: Ի պատասխան` գլխավոր գանձապետը փորձեց բացատրել, թե ինչ առանձնահատկություններ կան բյուջեն կատարելիս, ինչը սակայն վարչապետին չգոհացրեց:

«Ինձ բարդ բացատրություններ պետք չի, հստակ ասեք` թերակատարում ունենք, թե՞ ոչ»,-իր հարցը կրկնեց վարչապետը: Ա. Ջանջուղազյանն ասաց, որ թերակատարում չկա: Ի պատասխան` վարչապետը հանձնարարեց հանրապետության գանձապետին` լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնել լրատվամիջոցներին, ցույց տալով, որ եկամուտները ոչ միայն չեն թերակատարվել, այլ ընդհակառակը` գերակատարվել են: