«Վերին Լարս» անցակետում շարունակում է մոտ 3500 բեռնատար մնալ՝ չհաշված մարդատար ավտոմեքենաները։ Այս մասին մարտի 30-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Վերին Լարս» անցակետում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը։

Որպես կանոն, ամբողջ հոսքի մոտ 15 տոկոսը հայկական ավտոմեքենաներն են։

Մաքսային կցորդը հիշեցրեց, որ այսպիսի իրավիճակ է գրեթե մեկ ամիս։

«Երեկվանից անցակետն աշխատում է, գիշերը մոտ 350 բեռնատար եւ 400-ից ավել մարդատար ավտոմեքենա է անցել։ Ուկրաինական համարներով մարդատար ավտոմեքենաները լրջորեն դանդաղեցնում են երթեւեկությունը: Դրանց թիվն անընդհատ ավելանում է։

Բեռնատարների վարորդների վիճակը բավականին ծանր է: Ես ինքս գնում եմ նրանց մոտ, ինձ հետաքրքրում են նրանց խնդիրները, իշխանությունների հետ բանակցություններ ենք վարում, որպեսզի արագացնենք բեռնատարների տեղաշարժը, բայց ավտոմեքենաների թիվը շատ մեծ է։ Երկու օրվա ընթացքում իրավիճակը կպարզվի, եթե ավտոմեքենաները քիչ լինեն, մաքսավորները կսկսեն ավելի ակտիվ թույլ տալ բեռնատարներին անցնել։ Սահմանապահները նախընտրությունը տալիս են մարդատար ավտոմեքենաներին, քանի որ վարորդներն ու ուղեւորները քնելու տեղ չունեն, ի տարբերություն, ասենք, բեռնատարի վարորդի։

Հիմա եղանակը բարենպաստ է, դեպի վատը փոփոխություններ չեն կանխատեսվում»,- ասաց Թանանյանը։