Մարտի 26-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նոր Խարբերդի իր ամառանոցից գողություն են արել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ մարտի 23-ի ժամը 18.00-ից մարտի 26-ի ժամը 13.50-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ ամառանոցի մուտքի դուռը բացել և գողացել էին բազմոց և նկարներ:

Գողության փաստով քրեական գործ էր հարուցվել:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունն արել են Նոր Խարբերդում բնակվող երկու պատանի: Մարտի 30-ին նրանք ներկայացվել են ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Պատանիներից մեկը ձերբակալվել է:

Գողոնը մասամբ առգրավվել է:

Կատարվում է նախաքննություն: