Մարտի 31-ից ապրիլի 2-ը տեղի կունենա «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը: 

Ցուցահանդեսի նպատակն է ստեղծել հարթակ՝ խթանելու  եւ ուսումնասիրելու տեղական շուկան, առաջ մղելու ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները, ստեղծելու համագործակցային կապեր:  

Ցուցահանդեսին կներկայացվեն պաշտպանական լուծումներ, 100-ից ավել նորագույն տեխնոլոգիաներ, սարքավորուﬓեր, ցամաքային, ծովային օդային համակարգեր: 

Սպասվում են այցելուներ ԱՊՀ երկներից, Եվրոպայից, Ասիայից, Մերձավոր Արեւելքից եւ Հյուսիսային Աֆրիկայից: