IBO վարկածով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը (36-3-1, 27 КО) իր տիտղոսի պաշտպանության համար մենամարտ կանցկացնի հարավաֆրիկացի բռնցքամարտիկ Էվանս Մբամբայի հետ (18-1-0, 9 КО):

Երկու բռնցքամարտիկների միջեւ մենամարտը կայանալու է Երեւանում սեպտեմբերի 3-ին նախատեսված մրցաշարի շրջանակներում, հաղորդում է Fightnews-ը: