Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին, NEWS.am–ին տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումների ֆոնին Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կառավարության ջանքերը և հնարավոր միջոցառումները:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև առանցքային ոլորտներում Կառավարության նախանշած բարեփոխումների շուրջ: