Jeep կոնցեպտուալ ամենագնացների թիզերային արշավն ավարտվել է՝ ամերիկյան ապրանքանիշը ցուցադրել է նորույթների վերջին երկու նկարները, որոնք բրենդը պատրաստում է ամենամյա «Զատկի սաֆարիի» համար, գրում է Motor-ը։
Դատելով պատկերներից՝ Jeep-ի երկրպագուները պետք է սպասեն ամբողջովին էլեկտրական Wrangler ամենագնացի եւ Rubicon պիկապի էքստրեմալ տարբերակի պրեմիերաներին։ Բոլոր նորույթները կներկայացվեն Easter Jeep Safari ապրանքանիշի ավանդական միջոցառմանը, որը կանցկացվի Յուտայում ապրիլի 9-17-ը, որտեղ կբացահայտվեն նոր մշակումների մասին բոլոր մանրամասները:
Հերթական թիզերում ցուցադրվում է Wrangler-ի կապոտի մի հատվածը՝ Magneto եւ 20 գրառմամբ: Ըստ երեւույթին, թվային ինդեքսը հղում է անում Rubicon տարբերակի 20-ամյակին, որն առաջին անգամ հայտնվել է 2002-ին, իսկ նորույթի անվանումը կարող է մատնանշել ամբողջովին էլեկտրական շարժիչը։
Եւս մեկ նորույթ կլինի Gladiator պիկապի նոր տարբերակը, որը, դատելով լուսանկարից, կստանա երկտեղանի խցիկ, թափքի ուժային շրջանակ՝ ամենագնաց աքսեսուարների ամրացման համար։ Մոդելի նկարագրությունից կարելի է եզրակացնել, որ այն հիբրիդային շարժիչ կստանա։





























