Տեղեկությունները, թե հանրապետության զինվորական հոսպիտալներում անեսթեզիայի (նարկոզի) համար անհրաժեշտ որոշ միջոցներ չկան, ինչի հետեւանքով հետաձգվել են պլանային բոլոր վիրահատությունները, իրականությանը չեն համապատասանում։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հաաստանի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը։

«Երկրի բոլոր զինվորական հոսպիտալներն ապահովված են անհաժեշտ նյութատեխնիկական բազայով եւ դեղորայքով, ինչը հնարավորություն է տալիս լիարժեքորեն հոգալ զինծառայողների առողջությունը»,- հավաստիացրեց նա՝ միաժամանակ դժվարանալով պատասխանել, թե զինվորական հոսպիտալների նյութատեխնիկական բազայի թարմացման համար պետբյուջեից տարեկան որքա՞ն գումար է հատկացվում։

Դավիթ Կարապետյանն, այնուամենայնիվ, խոստացավ կարճ ժամանակահատվածում մանրամասն տվյալներ ներկայացնել հարցի վերաբերյալ:

Նշենք, որ ըստ սահմանված ընթացակարգի` հոսպիտալներն անհրաժեշտ նյութերի կամ սարքավորումների ձեռքբերման համար զեկուցագիր են ներկայացնում ՊՆ, որը հայտարարված բաց մրցույթի միջոցով համապատասխան ընկերություններից ձեռք է բերում դրանք: Եթե ՊՆ մրցույթի միջոցով նյութերի ձեռքբերումը ուշանում է, հիմնարկությունը կարող է սեփական միջոցներով ու իր ընտրած ընկերությունից գնել անհրաժեշտ նյութերը: