Անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ ծաղկաձորյան հայտարարությունների վերաբերյալ վերջին երկու օրերին Թուրքիայի եւ Ադրբեջանի սուր արձագանքին՝ «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. «Կարող եմ ենթադրել, որ մեր հարեւանների «պոռթկումը» Սերժ Սարգսյանի ասածների հետ ընդհանրապես կապ չունի: Դա պարզապես փորձ է՝ ուշադրություն շեղելու այն հանգամանքից, որ Մինսկի խմբի համանախագահողները՝ մի կողմից, եւ ԱՄՆ պետքարտուղարը՝ մյուս կողմից, ճնշում են գործադրում, համապատասխանաբար, Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա:
Օրինակ՝ տիկին Քլինթոնը համառորեն հետաքրքրվում է՝ ինչո՞ւ չեք վավերացնում արձանագրությունները, իսկ համանախագահներն ասում են՝ վերջապես «հիմնարար սկզբունքի» տարբերակի վրա կանգ առեք եւ ստորագրեք: Իսկ նրանք ո՛չ ուզում են վավերացնել, ո՛չ էլ ստորագրել։ Դրա համար էլ կողմնակի պատմություններ են հորինում»։




























