Մասիս համայնքի աղբը արդեն տարվում է այլ աղբավայր, իսկ գործող աղբավայրը փակվում է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։

«Սիրելի մասիսցիներ, սա է Մասիսի աղբավայրի պատկերը։

Սրա համար պետք է փակվի աղբավայրը։

Տեղեկացնում եմ, որ Մասիս համայնքի աղբը արդեն տանում ենք այլ աղբավայր։

Աղբավայրի փակման գործընթացը սկսված է…»,– գրել է նա։