«Ավտոմեյլ.ռու»-ն, վկայակոչելով J.D. Power-ին,հաղորդում է, որ հուսալիությամբ Toyota-ն միշտ առաջատարներ մեքենաների ցուցակում է։ Սակայն սպառողների շրջանում անցկացված հարցումների համաձայն՝ այդ մեքենան վերջին դիրքերում է։

Հարցված ամերիկացիներն իրենց ավտոմեքենաները գնահատել են մի քանի չափորոշիչներով՝ արտաքին տեսք, ինտերյեր, դինամիկա, շարժիչ, սրահի եւ բեռնախցիկի ծավալ, աուդիոհամակարգ, նավիգացիա եւ այլն։

Վատագույն մեքենաներ են ճանաչվել Mazda-ն, Mitsubishi-ն, Dodge-ն, Toyota-ն, Honda-ն, Nissan-ն, Jeep-ը, Subaru-ն, Suzuki-ն։

Իսկ լավագույններ՝ Porsche-ը, Jaguar-ը, BMW-ը, Land Rover-ը, Audi-ն, Mercedes-ը, Lexus-ը, Mini-ըն, Lincoln-ը, Cadillac-ը։