Ամերիկյան Apple ընկերությունը հաստատել է էկրանի վերեւի մասում առանց կտրվածքի նոր iPhone-ի արտոնագիրը, հաղորդում է MyDrivers-ը։
ԱՄՆ արտոնագրերի եւ ապրանքային նշանների գերատեսչությունը հաստատել է նոր արտոնագիրն ապրիլի սկզբին: Այն ունի ենթաէկրանային առջեւի տեսախցիկ եւ Face ID։
Հաշվի առնելով այն, որ արտոնագիրը հաստատվել է բոլորովին վերջերս, մասնագետներն ակնկալում են, որ նման սմարթֆոնը կարող է վաճառքի հանվել մինչեւ 2023թ․։ Այսինքն, ամենայն հավանականությամբ, սա iPhone 15-ի նախնական տարբերակն է, կարծում են փորձագետները։





























