Թերթը գրում է, որ  նախընտրական ֆոնի վրա ներքաղաքական կյանքում իրավիճակը լարվում է, լուրջ «բազարներ» են գնում կոալիցիոն ուժերի ներսում: «Իրավունքի» փոխանցմամբ` եթե, օրինակ, ՀՀԿ-ն փորձում է գործարար շրջանակներին, քրեական հեղինակություններին, եւ այլ տարրերին «գործուղել» իրենց բուն աշխատանքին, ապա ՕԵԿ-ի մոտ խիստ հակառակ ընթացքն է նկատվում, քանի որ ՕԵԿ-ի շարքերը սկսել են համալրվել ամենատարատեսակ տարրերով եւ ոչ այնքան ցնցող անցյալ ունեցող դեմքերով, որոնց «սֆաթը» իշխանական «կրուգներում» ժամանակին տեսնել անգամ չէին ուզում:

Աժ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը հավակնություններ է  ցուցաբերում անցնել ՕԵԿ-ի շարքերը, ում տղան, ի դեպ, ՕԵԿ տարածքային կառույցի ղեկավարն է Էջմիծանում: «Փաստորեն ստացվում է այնպես, որ ՀՀԿ-ականի ՕԵԿ-ական որդին «վիզ» է դնելու Էջմիածնի տարածքում բոլ-բոլ ձայներ հավաքել` հօգուտ ՕԵԿ-ի: Իսկ թե ինչ կստացվի այս համադրության արդյունքում, արդյոք ՀՀԿ-ՕԵԿ խանդի տեսարաններ չեն ձեւավորվի այս տեսակ խմորումների համագումարում, կտեսնենք մոտ ապագայում»,- գրել է թերթը: