Ռուսաստանը՝ հետեւելով ԱՊՀ այլ երկրների հետ հակաօդային պաշտպանության միավորման մասին համաձայնագրերին, նման փաստաթուղթ կստորագրի Ղրղըզստանի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության համակարգող կոմիտեի փոխնախագահ, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Շարունակվում են աշխատանքները Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության եւ Ղազախստանի Հանրապետության միջեւ պայմանավորվածությունների գործնական իրականացման ուղղությամբ»,- ասել է Գրեխովը։

Ռուսաստանն ու Տաջիկստանը համապատասխան համաձայնագիրը վավերացրել են անցյալ դեկտեմբերին։ Հաշվի առնելով երկու երկրների տարածքների անջատվածությունը՝ համաձայնագրի կողմերը Տաջիկստանի օդային տարածքում կհատկացնեն հավաքական անվտանգության առանձին շրջան։