Noy Invest Group անշարժ գույքի ընկերությունը Երեւանի քաղաքապետարանին ավելի քան 35 մլն դրամի գույք է նվիրատվություն ստացել։ Համապատասխան որոշումը հաստատվել է ապրիլի 19-ին Երեւանի ավագանու նիստին։
Մասնավորապես, շների վարժեցման համար տարածքի բարեկարգման նպատակով ավելի քան 31 մլն դրամ արժողությամբ գույք է նվիրաբերվել, մնացած գույքը կանաչապատման աշխատանքների անցկացման համար նախատեսված ծառեր եւ թփեր են:





























