Ամերիկյան Ford Motors կոնցեռնը կարող է hետ կանչել որոշ մոդելներ, մասնավորապես F-150, F-250 եւ Lincoln Blackwood մակնիշները բենզաբաքի խնդիրների պատճառով, որը կարող է հրդեհման պատճառ դառնալ:

Ինչպես հայտնում է «Վեստի»-ն, կոնցեռնի մամուլի ծառայությունը հայտնել է նման ութ դեպքերի մասին, որոնց ընթացքում մարդիկ վնասվածքներ են ստացել: Կոնցեռնը մոտ մեկ միլիոն բացասական արձագանքներ է ստացել, ինչից հետո մասնագետները պարզել են գործարանային անսարքությունը:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, տվյալ մոդելային շարքը` թողարկված 1997-2004 թվականներին, ամենահայտնին է ԱՄՆ-ում: Այն նախատեսված է ճանապարհները աղից մաքրելու համար: Մասնագետները կարծում են, որ ռեգենտները կարող էին թուլացնել բենզաբաքի ամրակները: