Կիպրոսում նշվում է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը՝ Հայաստանին եւ հայ համայնքին աջակցություն ցուցաբերելու հայտարարություններով:
Նախագահ Ֆոտիս Ֆոտիուի հանձնակատարի հայտարարության մեջ ասվում է, որ ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության օր, «որպեսզի մարդկությունը երբեք չմոռանա ամենաստոր հանցագործություններից մեկը, որը հանգեցրել է ժողովրդի համակարգված եւ զանգվածային զտման»:
«Այդ օրվանից 107 տարի է անցել, եւ ինչպես ամեն ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք անմեղ զոհերի հիշատակը եւ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում, ինչպես նաեւ աջակցությունը հայտնում Հայաստանի ժողովրդին, որն արժանապատվորեն դիմակայել եւ տարել է Ցեղասպանության ահասարսուռ հետեւանքները»:
Վերջինս հավելել է, որ Թուրքիան շարունակում է հերքել հայ ժողովրդի դեմ կատարած իր հանցագործությունները, որոնք «ցավալիորեն բերել են իրավունքի ցանկացած հայեցակարգի կոպիտ խախտման»:
Նրա խոսքով՝ Կիպրոսն աշխարհի առաջին երկրներից էր, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Քաղաքական կուսակցությունները եւս հանդես են եկել զոհերի ոգեկոչման հայտարարություններով՝ դատապարտելով Թուրքիային:





























