Իսպանիայի չեմպիոն Բարսելոնան նոր մրցաշրջանին նախապատրաստվում է ԱՄՆ-ում: Թիմի դարպասապահ Վիկտոր Վալդեսը խաղընկերների հետ հանգիստը կազմակերպել է Մայամիի ծովային կենտրոնում, միաժամանակ վարպետությունն է բարձրացրել: Նա նույնիսկ դելֆինների հետ է խաղացել եւ գնդակ է բաց թողել:




























