Վրաստանի կառավարությանն առընթեր Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համակարգող խորհրդի որոշմամբ՝ մայիսի 2-ից չեղարկվել է փակ տարածքներում բժշկական դիմակների պարտադիր կրումը, բացառությամբ բժշկական հաստատությունների եւ հասարակական տրանսպորտի, կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին

«Մեր երկրում կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակը կայունացել է: Անցած 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման ընդամենը 51 դեպք։ Այս ամենը մեզ հնարավորություն է տալիս թուլացնել կանոնակարգերը»,- ասել է նա։

Ավելի վաղ Վրաստանում չեղարկվել էին կորոնավիրուսի տարածման հետ կապված գրեթե բոլոր սահմանափակումները։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ Վրաստանում վարակվել է ընդհանուր 1 655 221 մարդ, իսկ COVID-19-ից մահացել է 16 811 հիվանդ։