Toyota Motor-ն, ի լրումն Lexus-ի եւ Scion-ի, կունենա երրորդ ստորաբաժանումը`Prius-ը:
Առաջիկա երեք տարում Prius հիդրոմոբիլների ընտանիքը կհամալրվի երեք նոր մոդելներով:
Առաջինը կթողարկվի հիբրիդային սպրոտկուպեն, որը հիմնված կլինի Lexus GS սեդանի կարճաեցված տարբերակի վրա:
Երկրորդ մոդելը կլինի Toyota RAV 4-ի բազայի վրա ստեղծված կոմպակտ ամենագնացը: Ակնկալվում է, որ ավտոմեքենան կունենա նաեւ ավելի էժան տարբերակը եւ հյուսիսամերիկյան շուկայում կվաճառվի նաեւ Scion ապրանքանշանի տակ: Երրորդ մոդելը կլինի Prius հետչբեքը:
Մեքենաները հնարավոր կլինի լիցքավորել սովորական էլեկտրական ցանցից կամ հատուկ կայաններից:
Ճապոնացիները խոստանում են, որ նոր «պրիուսները» տնտեսմամբ կգերազանցեն անխտիր բոլոր մոդելներին:




























