ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունների ղեկավարներն այդ կառույցներում նամակներ են տարածել ու անդամ երկրներին օրերս իրազեկել են Ադրբեջանի կողմից նոր թափ ստացած անընդունելի քարոզչության մասին, որի համար պաշտոնական Բաքուն նորից թիրախ է ընտրել երեխաների սպանության թեման:

Ըստ էության, ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ միջազգային կազմակերպություններում փորձել է շահարկել 13 ամյա ադրբեջանցի աղջկա մահվան փաստը, ներկայացնելով աներեւակայելի գրավոր մի պատմություն, թե իբրեւ Հայաստանից սկիզբ առնող լեռնային գետով ադրբեջանական գյուղ է հասել հատուկ պատրաստված փայթուցիկ սարք` երեխաներ սպանելու համար:

Ինչպես ասում են սուտ է, բայց հետաքրքիր, այնպես ինչպես թռչող գորգերի պատմությունը, որին նույնպես սկսել են հավատալ ինչպես Ադրբեջանին նախագահը, այնպես էլ այդ ստերին ծափահարող մի խումբ ադրբեջանցի պաշտոնատարներ եւ ոչ ավելին: