Ինքնաթիռ կառավարելու փորձ չունեցող ուղեւորն ապահով վայրէջք է կատարել Ֆլորիդայի օդանավակայանում, երբ օդաչուն չի կարողացել կատարել իր առջեւ դրված խնդիրը։ 

CNN-ի կողմից ձեռք բերված LiveATC.net ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է ուղեւորն  ավիադիսպետչերին ասում, որ չգիտի՝ ինչպես վարել ինքնաթիռը։

«Իմ օդաչուն ուշաթափվել է, եւ ես գաղափար չունեմ, թե ինչպես վարել ինքնաթիռը»,-ասել է նա։

Այնուհետեւ ավիադիսպետչերը սկսել է ուղեւորին հրահանգել վայրէջք կատարել։ Ի վերջո ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Ֆլորիդայի Փալմ Բիչ միջազգային օդանավակայանում: