Ավետիք Չալաբյանի վրա գործ տվող Թոռնիկ Ալիյանը. Ասում եմ գործ տվող, քանի որ անգամ իրենց մոնտաժած ձայնագրության մեջ հենց Ալիյանն է փողի թեմա բացում, ավելին ասում է եթե փող չկա մեջը ինչի պետք է անենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին, ով նաեւ լուսանկար է հրապարակել:
«Այս նկարում էլ կողքին իր գործ տալու մեծ վարպետ, սենսեյ ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանն է: Եթե սրանք մնան սպասեք Թոռնիկին պետական որեւէ պաշտոնում: Տղամարդկություն չմնաց, հանուն պաշտոնի ամեն ինչի պատրաստ են»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործչին Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է նախօրեին ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ:
Որպես ապացույց, քննչականը իր հաղորդագրության հետ տարածել է «տեսանյութ համացանցից»։





























