Վրաստանում ուսանողները անգլերեն չիմանալու դեպքում բակալավրի դիպլոմ չեն ստանա, գրում է վրացական Tribuna.ge գործակալությունը:
Ըստ այդմ, Վրաստանի ԿԳ նախարար Դիմիտրի Շաշկինի հրամանով, 2011-2012 թվականներին բարձրագույն ուսումնական հաստատություններում անգլերենի ուսուցումը եւ իմացությունը պարտադիր է:
«Ուսանողների անգլերենի իմացությունը պետական քաղաքականություն է, որի նպատակն այն է, որ Վրաստանի քաղաքացիները առավել հեշտությամբ ինտեգրվեն Եվրոպային, ինչպես նաեւ հեշտությամբ իրացնեն սեփական հնարավորությունները»,-հայտնել է Վրաստանի ԿԳ նախարարը:
Նշենք, որ Վրաստանի ԿԳ նախարար Դիմիտրի Շաշկինի հրամանը վերաբերում է այն ուսանողներին, ովքեր բարձրագույն ուսումնական հաստատություն կընդունվեն այս տարի եւ միասնական պետական քննություններին որպես օտար լեզու կընտրեն անգլերենը: Այդ ուսանողները պետք է հաստատեն անգլերենի իմացության B2 մակարդակը:



























