Ճապոնական Honda ավտոկոնցեռնը ԱՄՆ-ից ու Չինաստանից հետ կկանչի Accord, Odyssey եւ Spirior մոդելների ավելի քան 2 մլն ավտոմեքենա, որոնք արտադրվել են 2004-ի հուլիսից մինչեւ 2009-ի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում:
Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրեսս»-ը` վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությունը, հետկանչը պայմանավորված է փոխանցման տուփի անսարքության հետ: Հուլիսի վերջին Honda-ն հետ է կանչել եւս 200 հազար ավտոմեքենա` շարժիչի թերությունը փոխելու համար:
Եւս 2 մլն ավտոմեքենա ընկերությունը հետ է կանչել 2010-ին: Ընդհանուր առմամբ, 2010-ի փետրվարից ի վեր Honda ընկերությունը հետ է կանչել շուրջ 6 մլն մեքենա:




























