Եվրոպայի լիգայի հաղթող Պորտուն Վիտոր Պերեյրայի գլխավորությամբ նվաճեց առաջին տիտղոսը: Պորտուգալիայի Սուպերգավաթի խաղում Պորտուն 2:1 հաշվով հաղթեց Վիտորիա Գիմարայեշին: Պորտուն երրորդ տարին անընդմեջ է տիրանում այս տիտղոսին:
Օգոստոսի 26-ին Պորտուն Եվրոպայի Սուպերգավաթի համար կմրցի Բարսելոնայի հետ:




























