Տևական ժամանակ է ամեն օրը բացվելիս առաջին գործը, որ մտովի անում եմ՝ սուրճ խմելուն զուգահեռ զանգերի սպասելն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սպասում եմ իմ ընկերների, թիմակիցների զանգերին, որ կասեն՝ նիկոլի իրավապահ մարմինը մտավ մեր տուն խուզարկության, նիկոլը ձերբակալեց մեր ընկերոջը կամ թիմակցին և այդօրինակ ամենատարբեր քաղաքական ճնշումները:

Մենք դրան միշտ պատրաստ ենք, դարձել է մեր պայքարի ամեն օրվա անբաժանելի մասը: Բայց ծիծաղելի են նրանք, ովքեր կարծում են, թե կարող են այդպես մեզ վախեցնել: Մենք կորցնում ենք ամենակարևորը, մեր Հայրենիքն ու Պետությունը: Այս պայմաններում ամենաանկարևորը մեր ազատությունն է ու մեր կյանքը: Այդ ինչո՞վ պիտի մեզ վախեցնեք:

Բարի լույս, սիրելի հայեր... Հանուն մեր Մեծ Հայրենիքի, հանուն մեր պետականության պայքարը շարունակվում է:

Ժամը 08:00-ին հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում:

Հոգնել չկա... նահանջի տեղ չկա»: