Վրաստանի ծովափնյա Ուռեկի քաղաքի հյուրանոցներում եւ իջեւանատներում սպասարկման որակի առումով լուրջ խախտումներ են գրանցվել, հայտնում է վրացական «Կոմերսանտ.ge» գործակալությունը։ Այս մասին գործակալությանը հայտնել է «Գլոբալ Սթար» ասոցիացիան, որն էլ տվել է օբյեկտների իր նախնական գնահատականը։

Ասոցիացիայից հայտնել են, որ Ուռեկիի հյուրանոցներում եւ իջեւանատներում չեն պահպանվում ընդունված չափանիշները, ինչպես նաեւ նրանք չեն բավարարում այցելուների էլեմենտար պահանջմունքները։

Նշենք նաեւ,  որ Ուռեկիում ասոցիացիան միայն երկու հյուրանոցի է արժանացրել երեք աստղանի կոչվելու պատվին, մնացածը չեն գնահատվել։