«Սանրվածքներն ու ակցենտը սխալ էին, բայց հասարակությունը մեկ բան էր սպասում. խումբը երգում էր «Բիթլզ» Հավանայի նոր` Yellow Submarine բարում, մի բան որի համար 60-ականների կեսին կարող էին ձերբակալել»,- գրում է New York Times-ը: Յուրաքանչյուր երգի մեջ զգացմունքների նոր լիցք դնելով` երաժիշտները հասան Let It Be-ի առաջին ակորդներին, եւ սրահը սկսեց ձայնակցել: «Մի մասը օրորվում էր երաժշտության հնչյունների ներքո, մյուսները լսում էին` աչքերը հաճույքից փակելով»,- գրում է թերթը:

60-70-ականներին Կուբան շատ լուրջ տեղ էր, պատմում է բարը ստեղծողներից Գիլլե Վիլարը: Նեխած Արեւմուտքի դրսեւորում «Բիթլզը», երկար մազերը կամ ջինսերը կարող էին ձերբակալության առիթ դառնալ, իսկ այսօր կղզում կարող են ազատ լսել այդ երգերը: Ազատ ակումբը գտնվում է Կուբայի մշակույթի նախարարության հաշվեկշռի վրա, որը չի էլ մտածում հեղինակային իրավունքների պաշտպանության մասին: