Այս տարվա օգոստոսի 9-13-ից Նորվեգիայի Աուրե քաղաքում ընթացող «FIS Անվադահուկների աշխարհի առաջնության» մրցումներում օգոստոսի 10-ին 17 կմ ազատ ոճի վերելքի մրցատարածությունում Հայաստանի դահուկավազքի հավաքականի առաջատար  Սերգեյ Միքայելյանը (Աշոցք` մարզիչ Արթուր Միքայելյան) 9 պետության 25 ուժեղագույն երիտասարդների մրցապայքարում 35 րոպե 18 վրկ. արդյունքով նվաճել է երիտասարդների աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ օգոստոսի 9-ի 10,8կմ դասական ոճի վերելքի մրցատարածությունում 27:09.9 արդյունքով Սերգեյը երրորդն էր:

Հայաստանի դահուկային սպորտի Ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ սա Հայաստանի դահուկային սպորտի պատմության մեջ առաջին խոշոր նվաճումն է: