Ժամանակակից մեքենաների հավաքածուներ ունեցողների շրջանում ամենահայտի եւ ամենացանկալի Porsche Carrera GT սուպերմեքենա է վաճառքի հանվել, գրում է Motor-ը եւ հավելում, որ այս մոդելի օրինակները հաճախ չեն հայտնվում վաճառքում`հատկապես, որ այս անգամ մեքենան վաճառքի է հանվել աճուրդում, ա՛յն էլ տիրոջ կողմից, ով մեքենան ներկել է Ferrari ապրանքանիշի հայտնի կարմիր գույնով:
Հայտնի է, որ մեքենան, որն այժմ կարմիր է, ունեցել է գործարանային սեւ գույն եւ սեւ կաշվե նստատեղեր: մեքենայի մասին մանրամասն տեղեկություններ չկան, սակայն վաճառողը խոստացել է նոր տիրոջը փոխանցել գործարանային պարագաների ողջ փաթեթն ու սպասարկման պատմությունը:
Հիշեցնենք, որ 2003-ից 2007 թվականներին Porsche-ն արտադրել է 1270 օրինակ Carrera GT սուպերմեքենա, որոնց ճնշող մեծամասնությունը արծաթագույն կամ սեւ է եղել:





























