Վարշավայի կենտրոնում օգոստոսի 11-ին տեղի ունեցած փոխհրաձգության հիմնական վարկածներից մեկը քրեական հաշվեհարդարն է, գրում է լեհական Gazeta Wyborcza թերթը:
Նշենք, որ այսօր Վարշավայի կենտրոնում Սոլիդարնոստի ծառուղում անհայտ անձը կրակ էր բացել անցորդներից մեկի վրա: Վարշավայի ոստիկանությունը որոնում է կրակողին, որոնումներին միացել է նաեւ մի ուղղաթիռ:
Թերթը նշում է, թե տուժածը` որովայնի եւ ուսի շրջանում վնասվածքով, տեղափոխվել է հիվանդանոց: Նրա անձը պարզվում է: 40-ամյա տուժածը Լեհաստանի քաղաքացի չէ, եւ ըստ ամենայնի, հայ է: Վիրավորի վիճակի մասին բժիշկներն առայժմ չեն հայտնում:




























