Հայաստանի կառավարությունը մտադիր է ուժեղացնել Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը մինչեւ դրա փակումը:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի կառավարությունը հոկտեմբեր 22-ին կայացած նիստում համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության եւ Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջեւ (միջուկային անվտանգության 2007թ. գործողությունների ծրագիր) ֆինանսավորման համաձայնագրի N1 լրացում» եւ «ՀՀ կառավարության եւ Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջեւ (միջուկային անվտանգության 2008թ. գործողությունների ծրագիր)» ֆինանսավորման համաձայնագրերի կնքման առաջարկությանը: Երկու ծրագրերի արժեքն է 17,400,000 եվրո: Ակնկալվում է, որ դրանց իրականացումից հետո Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը բավարար կլինի մինչեւ դրա փակումը շահագործելու համար: