Չինական Xiaomi ընկերությունը ներկայացրել է Xiaomi Mi Band 7 Pro ֆիթնես ապարանջան։
Mi Band 7 Pro-ն շատ ավելի մեծ է, քան նախորդները: Սարքը ստացել է 1,64 դյույմանոց AMOLED էկրան եւ ունի ավելի քան 180 հիմնական էկրանի դիզայն: Կան նաեւ միշտ միացված էկրանը ցուցադրելու տարբեր տարբերակներ՝ Always On Display ֆունկցիան:
Mi Band 7 Pro-ն ջրակայուն է եւ հագեցած է NFC անհպում վճարման չիպով: Ապարանջանն ունի սրտի զարկերի եւ արյան թթվածնով հագեցվածության սենսորներ: Հայտարարվել է 117 մարզման ռեժիմ՝ 14 ամենահայտնիների ավտոմատների ճանաչմամբ:
Xiaomi Mi Band 7 Pro-ի վաճառքը առ այժմ սկսվել է միայն Չինաստանում եւ այն արժե 380 յուան։





























