Բաքու է ժամանել Թուրքիայի նորանշանակ ռազմական կցորդ, գեներալ-մայոր Ուջել Քարաուզը:

Այդ մասին APA-ին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը:

Կարաուզը այդ պաշտոնում փոխարինել է գեներալ-մայոր Ազխան Այաշին:

Գեներալ-մայոր Ուջել Քարաուզը վերջին ժամանակներում աշխատում էր Թունջելիում` Թուրքիայի Զինված ուժերի հրամանատարության 4-րդ գումարտակում: