Հուլիսի 11-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Աբովյան–Նոր Հաճն ավտոճանապարհի Երևանյան խճուղում հսկայական 2 բարդի արմատից պոկվել և ընկել են էլեկտրական լարերի վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, հայտնում է shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանել են Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանն ու համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Մովսիսյանը:
Ելնելով քաղաքացիների անվտանգությունից՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի հանձնարարականով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները և Աբովյանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի ծառայողները էլեկտրական սղոցներով մասնատել են ծառը, որպեսզի այն հեռացնեն անվտանգ վայր:





























