Իսրայելական թանգարանի աշխատակիցները հայտնաբերել են 20-րդ դարի հայտնի նկարիչ Ամեդեո Մոդիլյանիի մինչ այժմ անհայտ երեք էսքիզ, որոնք ծածկված էին նրա կտավներից մեկի մակերեսին, տեղեկացրել է AP-ը։
Իտալական ծագում ունեցող եւ մինչեւ իր մահը՝ 1920թ. Փարիզում ապրած նկարչի՝ Մոդիլյանիի անավարտ գործերը գտնվել են այն բանից հետո, երբ «Գլխարկով մերկ կինը» կտավը Հայֆայի համալսարանի Հեհթա թանգարանում ենթարկվել էր ռենտգենյան ճառագայթման լայնամասշտաբ հետազոտության շրջանակում, Ֆիլադելֆիայում սպասվող ցուցահանդեսից առաջ։
Հեհթա թանգարանի արվեստագետ Իննա Բերկովիցն ասել է, որ սա «բավական զարմանալի հայտնագործություն է»։





























