Շոտլանդիայի Ազգային պատկերասրահում հայտնաբերել են նախկինում անհայտ, Վինսենթ Վան Գոգի թաքնված ինքնանկարը, հայտնել է Sky News-ը։

Վինսենթ Վան Գոգի «Գյուղացի կնոջ գլուխը» (1885 թ.) նկարի ռենտգենյան ճառագայթման ընթացքում փորձագետները սոսինձի եւ ստվարաթղթի շերտերի տակ գտել են նրա ինքնանկարը՝ կտավի հակառակ կողմում։ Նկարում Վան Գոգը պատկերված է գլխարկով եւ թաշկինակով ու տեսանելի է նրա ձախ ականջը, որը Վան Գոգը կտրել է 1888 թվականին։

Հայտնի է, որ Վան Գոգը հաճախ է օգտագործել նույն կտավները եւ նկարել դրանց հետեւի մասում՝ գումար խնայելու նպատակով: Այժմ փորձագետները պարզում են, արդյոք կարելի է հեռացնել ստվարաթղթի եւ սոսինձի շերտերը՝ չվնասելով գյուղացի կնոջ գլուխը։