2022 թվականի հունիս ամսին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից մանրախճի արտադրությամբ զբաղվող «Վոլֆեն գրուպ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում՝ առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության գործունեություն իրականացնելու համար, կայացվել էր խճի կոտորակիչի գործողությունը կասեցնելու վերաբերյալ որոշում։
Տեսչական մարմնից NEWS.am-ին հայտնում են, որ խախտումը վերացնելու նպատակով տրված հանձնարարականով սահմանված ժամկետում Ընկերությունը ստացել է սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների թույլտվություն՝ վերացնելով արձանագրված խախտումները։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Ընկերության նկատմամբ գործողության կասեցումը վերացվել է։





























