Արագածոտնի մարզում, հուլիսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21։20-ի սահմաններում Թալին քաղաքի Քոթանջյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 43-ամյա Սուրեն Մ․-ի վարած VAZ 2103 մակնիշի և 63-ամյա Բաղդասար Տ.-ի վարած VAZ 2105 մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 05-ի ուղևորներ՝ 31-ամյա Լիաննա Ս․-ն և 9-ամյա Լուսինե Տ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։





























