«ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը այս տարվա ընթացքում բավական բարձր է եղել։ Եթե նախկինում մենք խոսում էինք 17-17,5 տոկոսի մասին, ապա ներկայումս մեր ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը տատանվում է 24-25 տոկոսի սահմաններում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը։ Նա կարծիք է հայտնել, որ դա պայմանավորված է հարկահավաքման աստիճանի բարձրացմամբ։ «Մենք պետք է շարունակենք բարձրացնել ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը»,-հավելել է Գագիկ Խաչատրյանը։