Բրիտանական Auto Express հանդեսի լրտես լուսանկարիչները նկարել են նորացված Audi A3 պրոտոտիպը:
Լուսանկարներում երեքդռնանի հեչբեք է, սակայն արդեն հայտնի է, որ փոփոխությունները վերաբերելու են A3-ի ողջ գծին` նաեւ հինգդռնանի հեչբեքին, սեդանին, կաբրիոլետին եւ ունիվերսալին:
Առավել լավ երեւում են փոփոխություններն առջեւի մասում, որտեղ ռադիատորի ցանցը դարձել է սեղանաձեւ, իսկ կապոտն ու լուսարձակները` ավելի «արտահայտիչ»: Ընդհանուր առմամբ, մեքենան ավելի է նմանվել A5-ին եւ A6-ին:
Ըստ AutoRambler-ի նյութերի.




























