Նոտր Դամ տաճարը հավատացյալների եւ հանրության համար կբացվի 2024 թվականին, ասել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալաքը։
Նա նշել է, որ վերականգնման ծրագրի մաքրման փուլն ավարտված է, ինչը թույլ է տալիս ամառվա վերջ սկսել վերականգնողական աշխատանքները:
Նոտր Դամը փակվել է վերականգնման համար այն բանից հետո, երբ 2019 թվականին բռնկված հրդեհի հետեւանքով ավերվել է տանիքն ու փլուզել գագաթը:
«Մենք վստահ ենք, որ 2024 թվականին այս աշխատանքների մեծ մասը կավարտվի, եւ տաճարը կրկին կբացի իր դռները հավատացյալների եւ հանրության առաջ», - ասել է Աբդուլ Մալաքը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի ապրիլին՝ հրդեհից անմիջապես հետո նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ 12-րդ դարի տաճարը կվերակառուցվի, իսկ ավելի ուշ խոստացել այն բացել ծխականների համար մինչեւ 2024 թվականը, երբ Ֆրանսիայում կկայանան Օլիմպիական խաղերը:





























